ԿԲ-ն հրապարակել է մարտի 18-22-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

1

Կենտրոնական բանկը հրապարակել է մարտի 18-22-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքները։

Ըստ այդմ՝ արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 98,751,249 ԱՄՆ դոլար  485.49 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել  118,959,767 ԱՄՆ դոլար 486.72 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 7,400,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 485.96 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 27,247,388 եվրո 551.44 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 17,067,990 եվրո 553.47 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,904,127,050 ՌԴ ռուբլի 7.51 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 881,492,259 ՌԴ ռուբլի 7.59 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:  Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Մարտի 11-17-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 62.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 44.4 մլն ԱՄՆ դոլար: