Բյուրեղավանի հանրակացարանային շենքում հրդեհ է բռնկվել․ քաղաքացիներին տարհանել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

բյուրեղավան

Հունիսի 8-ին, ժամը 19:31-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բյուրեղավան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի հանրակացարանային շենքի առաջին հարկի սենյակնեից մեկում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:52-ին, մարվել՝ 20:22-ին։ 15 քմ տարածքում մասամբ այրվել են գույքը և կենցաղային իրեր։

Փրկարարները տարհանել են երկու բկակչի, ովքեր շտապօգնության աշխատակիցների կողմից տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն։

--00--ՍՊ