Ուկրաինան պատրաստ էր ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորմանը, սակայն հրաժարվեց․ ՌԴ ԱԽ քարտուղար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

patrushev

Ուկրաինայի ղեկավարությունը պատրաստ էր Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորմանը, սակայն հրաժարվեց ԱՄՆ-ի ճնշման պատճառով: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը․

«Եթե չլիներ ԱՄՆ-ի ճնշումը նրանց վրա, այդ իրավիճակը չէր լինի։ Նույնիսկ Ուկրաինայի ղեկավարներն իրենք պատրաստ էին խաղաղության պայմանագիր կնքել, եւ Ռուսաստանին գրավոր առաջարկներ էին անում, որոնք սկզբունքորեն մենք հավանություն ենք տվել», - հայտարարել է նա։

Պատրուշևը հավելել է․ «Ռուսաստանը ԱՄՆ-ի վերջնական նպատակը չէ, նրանք ցանկանում են ոչնչացնել կամ թուլացնել Ռուսաստանը, բայց նրանց հիմնական նպատակը Չինաստանն է, քանի որ ամերիկացիները ցանկանում են տիրել ամբողջ աշխարհին, բայց դա նրանց չի հաջողվի»։ 

--00--ՍՊ