ԱՄՆ-ն և Հարավային Կորեան միջուկային հարվածի սցենարներով հրամանատարաշտաբային վարժանքներ են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

sfsf

Միացյալ Նահանգները և Հարավային Կորեայի Հանրապետությունը հրամանատարաշտաբային զորավարժություններ են անցկացրել, որոնց ընթացքում քննարկվել են նաև միջուկային զենքի կիրառման սցենարները, գրում է TACC-ը․

Պենտագոնի ներկայացուցիչը, ելույթ ունենալով Վաշինգտոնում, չի հստակեցրել, թե արդյոք այդ ռազմական խաղերի ընթացքում դիտարկվել են ԱՄՆ-ի կողմից ԿԺԴՀ-ին միջուկային հարվածներ հասցնելու տարբերակները, կամ Փհենյանի կողմից ատոմային զենքի տեսական կիրառումը:

Ռաթների խոսքով՝ ԱՄՆ-ը մտադիր է շարունակել ամրապնդել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում զսպման իր ներուժը․ «Պետք է պատրաստ լինենք պատասխանել ցանկացած սադրանքի»,- ասել է նա։ 

--00--ՍՊ