Ալմետևսկում հայ ըմբիշները ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News
 

ը

Ալմետևսկում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի մինչև 23 տարեկանների առաջնությունում հայ ըմբիշները նվաճել են ոսկե և արծաթե մեդալներ, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

«Կրասնոդարի երկրամասից հայ ըմբիշ Արթուր Արզումանյանը (97 կգ քաշային կարգ) նվաճել է ոսկե մեդալ, Դավիթ Մախմուդյանը (97 կգ քաշային կարգ)՝ Մոսկվայից՝ արծաթե մեդալ»,- ասված է հաղորդագրության մեջ։

--00--ՍՊ