Որքան փաշինյանական ռեժիմը հարմարվողականություն է դրսևորում, այնքան Ադրբեջանի ախորժակը բացվում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

10633897_744824095583111_750338860872953785_o

Ադրբեջանը կեղծ տեղեկությունների արշավը շարունակում է` փորձելով Արցախի ապառազմակացման հարցը բերել ուժի կիրառման դաշտ: Այս մասին գրում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Այս ամենը տեղի է ունենում ՀՀ-Ադրբեջան բանակցությունների միջնորդությունը ստանձնած երկրների աչքի առաջ:

Որքան փաշինյանական ռեժիմը հարմարվողականություն է դրսևորում ադրբեջանական պահանջների առաջ, իրեն առաջ գցելով Արցախն ու Հայաստանի տարբեր բնակավայրեր ադրբեջանական հռչակում, Ադրբեջանի ախորժակը բացվում է ու ավելին է պահանջում»:

--00—ՅՄ