ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 13-ին կկանգնի Մայամիի դաշնային դատարանի առաջ: Նրան մեղադրում են ազգային պաշտպանությանը վերաբերող տեղեկությունները կանխամտածված կերպով պահելու համար: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ից:
Թրամփին նաև մեղադրում են արդարադատությանը խոչընդոտելու և կեղծ ցուցմունքներ տալու համար:
Եթե ԱՄՆ նախկին նախագահին մեղավոր ճանաչեն, ապա նա կարող է ազատազրկվել: Այնուամենայնիվ, Թրամփը կարող է շարունակել իր նախընտրական քարոզարշավը, եթե նույնիսկ նրա դեմ դաշնային դատարանում մեղադրանքներ ներկայացվեն:
Truth Social սոցիալական հարթակում Թրամփը հայտարարել է, որ դատախազությունն իրեն մեղադրանք է ներկայացրել իր նախագահության տարիների հետ առնչվող փաստաթղթերի հետ սխալ վարվելու համար: Անցյալ տարի Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները մտել էին Ֆլորիդայում Թրամփի կալվածքը և այնտեղից փաստաթղթերով արկղեր առգրավել. փաստաթղթերից մի քանիսի վրա նշված էր եղել «հույժ գաղտնի»: Ըստ օրենքի՝ նախագահի պաշտոնավարման ժամկետից հետո բոլոր նախագահական փաստաթղթերը պետք է հանձնվեն Ազգային արխիվ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ