ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News
Հունիս 8-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ սենատոր Մարշա Բլեքբըրնի (Թեննեսսի, հանրապետական) և նրա աշխատակազմի հետ։
Դեսպանը երախտագիտություն է հայտնել սենատորի կողմից ս․թ․ ապրիլի 27-ին Հայոց ցեղասպանության կրթության մասին երկկուսակցական ակտի նախագծի՝ ԱՄՆ Սենատում ներկայացման համար։
Սենատորին ներկայացվել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասները, ինչպես նաև քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանն ուղղված հնարավոր գործնական քայլերը։ Դեսպան Մակունցը նաև առաջարկել է դիտարկել առաջիկայում սենատորի՝ Հայաստան այցելության հնարավորությունը։
--00--ԶՀ