Կարծում եմ, որ կարճ ժամանակ անց Վաշինգտոնում հետաձգված բանակցությունները տեղի կունենան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

1112891

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնաբանել է  Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հունիսի 12-ին պլանավորված բանակցությունների հետաձգումը, որը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի խնդրանքով։ Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Ադրբեջանի այս քայլը սահմանային լարվածության համատեքստում, Խաչատրյանը նշեց, որ բանակցությունները այնպիսի բան են, որոնք երբեք հարթ չեն ընթանում։

«Իհարկե, այս անգամ հետաձգման պատճառների վերաբերյալ Արտաքին գործերի նախարարությունը պարզաբանում տարածել է և դրա կապակցությամբ որևէ լրացնելու բան չունեմ։ Կարծում եմ, որ կարճ ժամանակ անց այդ հետաձգված բանակցությունները տեղի կունենան»,-  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Խաչատրյանը։

Լրագրողի հարցին, թե արդյոք Ադրբեջանը արձագանքել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին, Խաչատրյանը պատասխանեց, որ այդ ամենը աշխատանքային գործընթաց է, և մշտապես տեսակետներ են փոխանակվում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ