Մարտակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցում օձ է հայտնվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News
 

f1fedf4f-a56b-4da8-9119-15640f2271e9.jpg

Հունիսի 9-ին ժամը 09:13-ին, «911» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել օձի հայտնաբերման վերաբերյալ:

Բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով Մարտակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոց են մեկնել շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ-փրկարարները: Տեղզննման աշխատանքների արդյունքում սողունը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

--00--ԶՀ