2022-ին ՀՀ ՀՆԱ-ի աճը 2021-ի հետ համեմատ կազմել է 12,6 տոկոս, սա ամենաբարձր ցուցանիշն է 2008-ից ի վեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

2022 թվականին Հայաստանի տնտեսությունը գրանցել է աննախադեպ տնտեսական աճ, ՀՆԱ-ի աճը 2021 թվականի հետ համեմատ կազմել է 12,6 տոկոս։ Սա ամենաբարձր ցուցանիշն է 2008 թվականից ի վեր։ Այս մասին Սոչիում ընթացող Եվրասիական երրորդ կոնգրեսի լիագումար նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դրան նպաստել է նաև արդյունաբերության, առևտրի, այդ թվում՝ առևտրի ծառայությունների և շինարարության ոլորտների աճը։ Արտահանման աճը նախորդ տարում կազմել է 77,7 տոկոս, իսկ դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է 2,8 անգամ։ Բայց նշեմ, որ մեզ համար սա վերջնագիծը չէ։», - ընդգծել է Փաշինյանը։

Փաշինյանը համոզմունք է արտահայտել նաև, որ կայուն զարգացումը հնարավոր է միայն երեք հիմնական բաղադրիչների հավասարակշռության դեպքում՝ տնտեսական աճ, սոցիալական պատասխանատվություն և բնապահպանական հավասարակշռություն:

«Եվրասիան տնտեսական աճի հսկայական ներուժ ունի, և մենք պետք է համատեղ խոշոր նախագծեր իրականացնենք էներգետիկայի, թվայնացման, լոգիստիկայի, կլիմայի օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։» , - հավելել է Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ