Մինչև 1000կմ հեռահարության հրթիռի ստեղծումը՝ թուրքական ռազմարդյունաբերության մոտակա նպատակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

9418293f-f8b8-4ee7-afa5-58c504f8c34c.jpg

Թուրքական մեդիան սկսել է ակտիվորեն տարածել տեղական ռազմադյունաբերության վերաբերյալ տարբեր տեղեկություններ` նշելով որ Թուրքիան պատրաստվում է մտնել «գերհզոր ուժերի» շարքերը: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Այս առումով հիշատակվում են առաջիկա պլանները՝ կապված մոտ ապագայում տեղական ռազմարդյունաբերության ոլորտում հեռահար հրթիռների նոր մոդելների արտադրման և դրանց հզորացման հետ։

Ամենից շատ շրջանառվում են ցածր հեռահարության (576 կմ) «Tayfun» հրթիռների սեփական արտադրության մասին տեղեկությունները՝ զուգահեռաբար ընդգծելով, որ մոտ ապագայում պլանավորվում է դրանց հեռահարությունը հասցնել մինչև 1000 կմ-ի: Հրթիռի երկու հաջող փորձարկում արդեն արվել է։

--00--ԶՀ