Դավիթ Խաժակյանը ներկայացրել է Երևանի զարգացման «10 առաջնահերթ առաջարկ» ծրագիրը․ մանրամասներ

 ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

1
Երևանի ավագանու «ԼՈւՅՍ» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ներկայացրել է Երևանի զարգացման «10 առաջնահերթ առաջարկ» ծրագիրը։
 

Դավիթ Խաժակյանը պատրաստ է իրատեսական ծրագրեր ունեցող քաղաքապետի թեկնածուների հետ հանրային քննարկել և բանավիճել։

 
Երևանի զարգացմանը միտված 10 առաջարկները ներկայացնում ենք ստորև, իսկ առաջիկայում տեսանյութերի միջոցով կներկայացվեն իրագործման մանրամասները.
- Համատիրությունների վերացում
- Մյասնիկյան պողոտայի բեռնաթափում՝ դարձափոխային երթևեկության միջոցով
- «Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկի բեռնաթափում՝ նոր էստակադի միջոցով
- Դավթաշենի կամրջի բեռնաթափում՝ Վաղարշյան - Կոմիտաս խաչմերուկի նոր էստակադի միջոցով
- Փոքր կենտրոնի բեռնաթափում՝ նոր վերգետնյա և ստորգետնյա ավտոկայանատեղիների միջոցով
- Քաղաքային աղճատված դիմագծի վերականգնում՝ համալիր կանոնակարգումների միջոցով
- Փոշու մակարդակի նվազեցում՝ շինհրապարակները նորարական մեթոդներով կամզակերպելու միջոցով
- Երևանի զարգացման համապարփակ ծրագրի մշակում (Master Plan)
- Վթարային շենքերի վերաբնակեցում
- Լքյալ կոմերցիոն տարածքների օգտագործում՝ «Մաստեր պլանի» համաձայն 
 
 
--00—ԱՊ