Գայանե Հակոբյանը մեղավոր ճանաչվեց. պատիժը պայմանականորեն չկիրառվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, ազատ արձակվեց։

Դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, որոշում կայացրեց մեղավոր ճանաչել Գայանե Հակոբյանին՝ դատապարտելով 4 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով մեկ տարի փորձաշրջան։
 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանը քիչ առաջ ազատ արձակվեց։

Հիշեցնենք, որ Գայանե Հակոբյանը մեղադրվում էր վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի մեջ։

--00--Զ