Քաղաքացիների 52%-ի սպասումները չեն արդարացել․ 47%-ը բացասական է գնահատում Փաշինյանի գործելաոճը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

1680159840_8321818

Թավշյա հեղափոխությունից անցել է 5 տարի: Այս ընթացքում որքանո՞վ արդարացան անձամբ Ձեր սպասումները։ Սա հարցերից մեկն է, որին առաջարկվել է պատասխանել «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի կողմից՝ մայիսի 27-31-ը անցկացրած հեռախոսային հարցման ընթացքում։

Ամբողջությամբ արդարացել են հարցվածների 3․8 տոկոսի սպասումները, իսկ 52 տոկոսինը ընդհանրապես չի արդարացել։

Գնահատելով Նիկոլ Փաշինյանի գործելաոճը, հարցման մասնակիցների 47 տոկոսը բացասական է արտահայտվել, և միայն 5․4 տոկոսն է դրական արձագանք տվել։

--00—ՅՄ