ՊՆ-ն հայտարարում է զորակոչիկների ընտրություն՝ պատվո պահակային վաշտում ծառայություն անցնելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

photo_2023-06-09_17-03-07

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է ամառային զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին զինված ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին։

Զորակոչիկների ընտրությունն անցկացվելու է N զորամասում՝ հետևյալ ժամանակացույցով.

ա) 2023 թ․ հուլիսի 6-ին՝ ժամը 10։00-ին, ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի տարածքային ստորաբաժանումների զորակոչիկներից,

բ) 2023 թ․ հուլիսի 7-ին՝ ժամը 10։00-ին, ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության մարզային տարածքային ստորաբաժանումների զորակոչիկներից։

Զինված ուժերի պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչի ենթակա քաղաքացիները դիմումների ներկայացման համար կամ այլ հարցերի դեպքում կարող են դիմել ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ:

--00—ՅՄ