ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News
Փաշինյանի հաշվին բոլորն իրենց հարցերը լուծում են, թույլ, պարտված օղակ են գտել: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց քաղաքագետ Թևան Պողոսյանը։
Պողոսյանի համոզմամբ, տարածաշրջանի բոլոր ուժերն իրենց շահերն են սպասարկում և դանակն ու պատառաքաղը վերցրած սեղանի վրա կտրտում են Հայաստանը։ Քաղաքագետի պնդմամբ, իշխանությունը չի փորձում մեր շահերը պաշտպանել, Ադրբեջանը պոկում է հնարավորը, բայց ոչ մի լուրջ դիմադրություն։ Ըստ Պողոսյանի՝ միջազգային հարաբերություններում առանց Արցախի հնարավոր չէ լուրջ խաղացող լինել։
Նրա պնդմամբ, անհրաժեշտ է պայքարել՝ օգտագործելով բոլոր ռեսուրսներն ու հնարավորությունները։ Քաղաքագետի կարծիքով, անհրաժեշտ է օգտագործել աշխարհասփյուռ հայության ռեսուրսները, բայց դրան հասնելու համար անհրաժեշտ է առաջնային դարձնել ազգային միասնությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ