Արցախը մահակ է դառնալու Բաքվի համար, Մոսկվան չի կարող հեռանալ այնտեղից. Հայկ Մանասյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

Արցախը մահակ է դառնալու Բաքվի համար, Մոսկվան չի կարող հեռանալ այնտեղից։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց բժիշկ Հայկ Մանասյանը։ Մանասյանի համոզմամբ, Ռուսաստանը չի կարող հեռանալ տարածաշրջանից, հատկապես Ադրբեջանից, քանի որ կզրկվի աշխարհաքաղաքական իր շահերից։

Բժշկի կարծիքով, այս խնդիրը շատ լավ գիտակցում են նաև Բաքվում, այդ իսկ պատճառով չեղարկում են վաշինգտոնյան բանակցությունների հերթական ռաունդը։ Ըստ Մանասյանի՝ Ադրբեջանը գիտի, որ իր անկախությունը Արցախյան հարցի գոյության մեջ է։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ