Հաստատում եմ․ ուկրաինական հարձակումը սկսվել է․ Պուտին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

պուտին

Կարելի է հաստատել՝ ուկրաինական հարձակումը սկսվել է, Ուկրաինան ռազմավարական պահուստներն է օգտագործում, - հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը ոչ մի տեղամասում չեն հասել իրենց նպատակներին։ Վերջին օրերին ուկրաինական բանակում զգալի կորուստներ են նկատվում․

«Մինչ այժմ ձեռնարկված հակահարձակման բոլոր փորձերը ձախողվել են, սակայն Ուկրաինայի զինված ուժերի հարձակողական ներուժը դեռ պահպանվել է», - հավելել է Պուտինը:

--00—ՍՊ