ՀՀ-Ադրբեջան հակամարտության հարցում ԵՄ միջնորդությունը ուղղված է ՌԴ-ին գործընթացից դուրս մղելուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

զախարովա

Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հարցում ԵՄ միջնորդությունն ուղղված է Ռուսաստանին բանակցային գործընթացից դուրս մղելուն, այլ ոչ թե տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը, - այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, տեղեկանում ենք ՌԴ գերատեսչության հաղորդագրությունից․

«Հայ-ադրբեջանական հարաբերություններում Եվրամիության միջնորդությունը բացարձակապես քաղաքականացված բնույթ ունի։ Կոնկրետ օրինակներից մեկը Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության քիչ արտահայտված արդյունքներն են»,- նշել է նա։ 

---00--ՍՊ