Էրդողանը պատրաստվում է վիրահատության, որից հետո կորոշի՝ շարունակե՞լ պաշտոնավարումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

էրդողան

Թուրքագետ, վերլուծաբան Ռուբեն Սաֆրաստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայտնի թուրք լրագրող Ջան Աթաքլըն այսօր առավոտյան Թվիթերում կատարել է հետևյալ գրառումը.

«Էրդողանը պատրաստվում է նոր վիրահատության: Բժիշկներն նրան ասել են, թե պետք է հնարավորինս շուտ վիրահատվել: Ինձ հայտնի դարձավ, որ վիրահատությունից հետո ինքը Էրդողանն է որոշելու՝ շարունակել մնալ իր պաշտոնում, թե ոչ:»

Այդ գրառումը արտատպել են մի շարք թուրք լրատվամիջոցներ: Ջան Աթաքլըն փորձառու և լավ տեղեկացված լրագրող է, հաճախակի հանդես է գալիս համարձակ հրապարակումներով»,- գրել է նա։

--00—ՍՊ