Մեզնից խլում են ազգային գոյության իրավունքը. «Հայաքվեն» պետք է հակադրվի դրան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

Այն գործը, որ մենք այսօր ստեղծում ենք, մեծ ազգային ծրագիր է։ Հայկական քվե է, մենք այսօր մեր քվեով փորձում ենք կանխորոշել մեր ապագան։ Այս մասին «Հայաքվեի» հավաքին իր ելույթում հայտարարեց «Հայաքվե» նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը։

Նրա խոսքով՝ այսօր հայ ժողովուրդը գտնվում է մի շատ տարօրինակ հանգրվանում։

«Մենք մեր պատմության մեջ բազմիցս ենք ունեցել ծանր, դժվարին դրվագներ, բախվել ենք պետականության կորստի վտանգի հետ, ունեցել ենք քոչվոր ցեղերի ասպատակություններ։ Ունեցել ենք հավատի համար դաժան պատերազմներ։ Ապրում ենք մի հանգրվանում, որը հետո սերունդները կհիշեն որպես ճակատագրական, որովհետև այսօր մենք իսկապես պետք է որոշենք մեր ճակատագիրը։Մեր առջև կա շատ հստակ աներկբա ընտրություն․ ընտրել ազգ լինելու ճանապարհը, թե ձուլվել շրջակա աշխարհին, նյութի համար կուլ գնալ շրջակա աշխարհին»,-նշեց Չալաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԶՀ