Արիլի 7-ին պարգևատրումներ չեն լինելու. «չեն ուզում ընկնել «կատոկի» տակ». «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

փող

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, նախարարություններում և պետական այլ գերատեսչություններում աշխատողները բավականին տխրել են. մտահոգություններ կան, որ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ պատգևատրումներ չեն լինելու:

Բանն այն է, որ նախկինում, որպես կանոն, ապրիլի 7-ի կապակցությամբ պարգևավճարներ էին լինում, ընդ որում՝ ոչ միայն կանանց: Իսկ հիմա իշխանությունները, հատկապես Ամանորին տրված խոշոր պարգևավճարների առաջացրած հանրային աղմուկից հետո, չեն պատրաստվում նորից ընկնել հանրության «կատոկի» տակ:

Պետական աշխատողները տեղեկություններ ունեն, որ գերատեսչությունների ղեկավարների մեծ մասն ուղղակի այս անգամ խուսափելու է պարգևավճարներ տալ, բացառությամբ գուցե նրանց, որոնք եռամսյակային պարգևատրում մարտին չեն տվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: