Տոնոյանն ու Կասպրչիկը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Տոնոյան

Մարտի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել է արցախաադրբեջանական ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը: 

ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին տեղեկացրել է վերջին շրջանի օպերատիվ իրավիճակի և հնարավոր զարգացումների մասին:

Դեսպան Կասպրչիկն իր հերթին Դավիթ Տոնոյանին իրազեկել է բանակցային գործընթացի առաջիկա օրակարգային խնդիրների վերաբերյալ: