Երևանում բախվել են Hyundai Elisson-ը, բեռնատար Isuzu-ն և տաքսի Opel-ը. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

1

մարտի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։52-ի սահմաններում Ազատամարտիկների և Էրեբունի փողոցների խաչմերուկում բախվել են Hyundai Elisson մակնիշի 243 AF 61 համարանիշի, Isuzu մակնիշի 878 OM 61 համարանիշի և Opel մակնիշի 35 ՏT 030 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Opel-ը, որը շահագործվում է որպես տաքսի, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված է եղել, իսկ Hyundai-ն էլ բախվել է բեռնատար Isuzu-ին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: