85 000 դրամով դրամապանակ գողացած 28-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

դրամ

Մարտի 22-ին՝ ժամը 13.05-ին, ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գրիգոր Լուսավորչի փողոցում գործող դեղատնից դրամապանակ են գողացել: Այս մասին հայտնում է ոստիկանությունը: 

Դեպքի վայր մեկնած ոստիկաններին տուժողը հաղորդում է տվել, որ ժամը 13։00-ի սահմանում անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր դրամապանակը, որի մեջ եղել է 85 000 դրամ, բանկային քարտեր և այցեքարտեր: 

Նույն օրը՝ ժամը 16։00-ին, Տարոնի բաժնի քրեական հետախույզները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, կողոպուտ կատարելու կասկածանքով բաժին հրավիրված 28-ամյա Արա Ա․-ի հետ բացատրական աշխատանքների շնորհիվ պարզել են, որ նա դեղատան սեղանի վրայից բացահայտ հափշտակել է վաճառողուհու դրամապանակը ու դիմել փախուստի: 

Արա Ա․-ի անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել և վերցվել է կանացի դրամապանակ, 50 000 դրամ գումար, բանկային քարտեր ու այցեքարտեր:
 
Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակված գումարի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: