Հայկ Մարությանը զայրացած էր շինհրապարակի աղբի պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Այսպես չի կարելի շինարարություն անել․ 24News-ին տված հարցազրույցում խոսելով Համազգային թատրոնի շենքի կառուցման մասին, ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նա շեշտել է, որ չեն ցանկանում կոշտ մեթոդների դիմել և շինարարություն իրականացնող ընկերություններին տուգանել, սակայն մյուս մեթոդները նորմալ չեն աշխատում։ Քաղաքապետը տեղեկացրել է, որ երկուշաբթի քաղաքապետարանի աշխատակիցներին խիստ հանձնարարական է տալու՝ շինհրապարակները զննելու։ Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում