«Ես ավելի շատ ռուս եմ, քան Դեպարդյեն»․ Նատալյա Օրեյրոն Պուտինից ռուսական անձնագիր է խնդրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Պուտին

«Говорит Москва»-ն հաղորդում է, որ հանրահայտ դերասանուհի Նատալյա Օրեյրոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից ռուսական անձնագիր է խնդրել: 

Դերասանուհին նշել է, որ ինքն ավելի շատ է ռուս, քան Ժերար Դեպարդյեն: 

Աղբյուրը նաև նշում է, որ Նատալյա Օրեյրոն առնվազն 15 անգամ եղել է Ռուսաստանում: Օրերս դերասանուհին մեծ համերգով Հայաստանում էր։