«Դեղին բաճկոնները» շարունակում են պահանջել նախագահ Մակրոնի հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

1

Ֆրանսիայում դարձյալ վերսկսվել են «դեղին բաճկոնների» հակակառավարական բողոքի ակցիաներն ընդդեմ վառելիքի գնաճի: Այս շաբաթ նույնպես հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ և շարունակում են պահանջել նախագահ Մակրոնի հրաժարականը:

Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հայտնել էր, որ խստիվ արգելվելու է ակցիաների անցկացումը Ելիսեյան դաշտերի, Հաղթանակի կամարի և խորհրդարանի տարածքներում, իսկ սահմանված կարգը խախտողները կձերբակալվեն և ստիպված կլինեն վճարել 135 եվրո տուգանք:

Իր հերթին, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել է, որ ֆրանսիական բանակի ստորաբաժանումները չեն օգտագործվի բողոքի ակցիայի ժամանակ կարգուկանոն հաստատելու համար: