Դատապարտե՛լ ռասիզմը․ Քրայսթչերչի մզկիթները բացվել են 3000 հոգանոց երթով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

 

մզկիթ
BBC News-ը հայտնում է, որ Քրայսթչերչում մահացու հարձակումից հետո առաջին անգամ հավատացյալ մուսուլմանները վերադարձել են Ալ Նուր մզկիթ։

Շենքերը փակվել էին, որպեսզի ոստիկանությունը կարողանա քննություն անցկացնել, սակայն շաբաթ մարդկանց փոքր խմբերով թույլ են տվել մզկիթ վերադառնալ:

Աղբյուրը նաև նշվում է, որ մզկիթները բացելիս մոտ 3 000 հոգի, ի հիշատակ զոհերի, լուռ երթով անցել է Քրայսթչերչի փողոցներով: Երթի մասնակիցների ձեռքին եղել են ռասիզմը դատապարտող պաստառներ: