ՀՀԿ-ն իշխանության ձախողումը չի ցանկանում, իսկ Սերժ Սարգսյանը կպատասխանի բոլոր հարցերին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Կգա ժամանակը և Սերժ Սարգսյանը կտա բոլոր հարցերի պատասխանները. 24TV-ի հետ զրույցում, անդրադառնալով 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Շախմատի տանը լրագրողի հարցին ի պատասխան «երբ գա ժամանակը, ելույթ կունենամ» հայտարարությանը, պատասխանել է ՀՀԿ երիտթևի ղեկավար, «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի գործադիր ղեկավար Հայկ Մամիջանյանը։ 

ՀՀԿ երիտթևի ղեկավարը անդրադարձել է նաև ներքաղաքական խնդիրներին, ԼՂՀ հիմնախնդրին և ՀՀԿ ներկայիս գործունեությանը։