Ոստիկանության Արաբկիրի բաժնի դիմաց բախվել են ավտոմեքենաներ․ վարորդը հիվանդանոցում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

1

Երեւանում մարտի 23-ին ավտովթար է տեղի ունեցել. ժամը 18:00-ի սահմաններում, Ազատության պողոտա - Հրաչյա Ներսիսյան եւ Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում, ոստիկանության Արաբկիրի բաժնի դիմաց բախվել են Mitsubishi Grandis մակնիշի 35 RQ 364 համարանիշի եւ BMW մակնիշի 41 ՕQ 414 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Mitsubishi Grandis-ի վարորդը մարմնական վնավսածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: