ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Շուրջ 4 մլն բրիտանացի խնդրագիր են ստորագրել՝ կոչ անելով հրաժարվել ԵՄ կազմից դուրս գալու մտքից: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն:
Բրիտանական խորհրդարանի կայքի՝ խնդրագիրներին նվիրված բաժնում շաբաթ առավոտյան մատնանշվել է, որ ներկա պահին խնդրագրի տակ ստորագրել է 3,92 մլն մարդ:
Խնդրագրի մեկնաբանության մեջ ասված է.
«Բրիտանական կառավարությունը բազմիցս նշել է, որ ԵՄ-ից դուրս գալը ժողովրդի կամքն է: Մենք պետք է հակադարձենք այդ հայտարարությանը՝ ցույց տալով, թե որքան ուժեղ է ժողովուրդն աջակցում Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմում մնալուն»:
Երկրի խորհրդարանն այժմ պետք է դիտարկի՝ քվեարկության ներկայացնելու է այդ խնդրագիրը, թե ոչ, քանի որ այն ավելի քան 100 000 ձայն է հավաքել:
Խնդրագրին աջակցել են հայտնի անձինք, որոնց թվում են դերասանը Հյու Գրանտը, դերասանուհի Ջենիֆեր Սոնդերսը և բրիտանացի ֆիզիկոս Բրայան Կոկսը: