Մեր քաղաքացիներն են կեղտոտում, թող իրենք էլ մաքրեն․ քաղաքացիները շաբաթօրյակի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Մարտի 23-ին Հայաստանում համապետական շաբաթօրյակ էր, որին իր  ընտանիքի անդամների հետ մասնակցում էր  նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

24News-ի հետ զրույցում մեր համաքաղաքացիները  շատ բարձր գնահատեցին այս նախաձեռնությունը՝ նշելով, որ աղբահանության խնդիրը հանրապետության ողջ տարածքում իրականում առկա է, իսկ Երևանի մաքրության աստիճանը քաղաքացիներից շատերը 5 բալանոց սանդղակով  գնահատեցին 3 միավոր։ Մեր հարցմանը մասնակցած քաղաքացիների կարծիքով՝ վարչապետի  մասնակցությունն այսպիսի նախաձեռնություններին դրական է և շատ գովելի, որի օրինակը կարող է վարակիչ դառնալ նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների ու քաղաքացիների համար։

Քաղաքացիների դիտարկմամբ՝ նման նախաձեռնությունները պետք է լինեն շարունակական։  

Մանրամասները՝ տեսանյութում։