Ուժեղ հրդեհ՝ Սուդանի մայրաքաղաքի նախագահական պալատում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

1

Ուժեղ հրդեհ է բռնկվել Սուդանի մայրաքաղաք Խարթումում գտնվող նախագահական պալատում:

Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, սոցցանցերի օգտատերերը լուսանկարներ են հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես են ծխի սև քուլաները բարձրանում Սուդանի նախագահի նստավայրերից մեկից:

Հրդեհը բռնկվել է պալատի երկրորդ հարկում կարճ միացումից: Տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան:

Երկրի ղեկավար Օմար ալ-Բաշիրն ավելի վաղ հայտարարել էր, որ երկրում արտակարգ դրության ռեժիմ է սահմանում մեկ տարով: