Նորվեգիայի ափերի մոտ զբոսաշրջային նավ է խափանվել․ ուղեւորներին տարհանում են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

.

Նորվեգիայի արեւմտյան ափերի մոտ զբոսաշրջային նավի շարժիչը խափանվել է: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությունը։

Ոստիկանությունում հայտնել են, որ նավին հաջողվել է կանգ առնել Օլեսունի եւ Տրոնխեյմի միջեւ գտնվող Խուստեդսվիկ-Բեյում։ Սկսվել է նավի 1300 ուղեւորների տարհանումը։

Ինչպես հայտնում է նորվեգական VG թերթը, Viking Sky նավի շարժիչը խափանվել է ուժեղ քամիների պատճառով։

Ծովում մնացած ուղեւորներին եւ նավի անձնակազմին օգնելու համար ուղղաթիռներով եւ նավերով փրկարարական ջոկատներ են ուղարկվել։