Թուրքիայում 5 քաղաքական կուսակցության դեմ դատական հայց է ներկայացվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

.

Թուրքիայի Սահմանադրական դատարանը հայց է ներկայացրել Անկարայի գլխավոր հանրապետական դատախազություն՝ ընդդեմ հինգ քաղաքական կուսակցությունների։ Խոսքը մասնավորապես «Մեծ միություն» (BBP), «Տնտեսություն և զարգացում» (EKP), «Համաշխարհային ուղի» (EYP), «Թուրքիայի աշխատավորական»  (TİP) և «Ազգայնական Թուրքիա» (MTP) կուսակցությունների մասին է։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Սահմանադրական դատարանն աուդիտի է ենթարկել այդ կուսակցությունների՝ 2016 և 2017 թվականների ֆինանսական հաշիվները։ Նշված կուսակցությունների կենտրոնական և նահանգային կառույցների ֆինանսական հաշվետվություններում և շարժական ու անշարժ գույքի վերաբերյալ ամփոփագրերում թերացումներ են արձանագրվել։ Բացի այդ, կուսակցությունները խորընդոտել են դատարանին հաշվետվություն ներկայացնելու համար համապատասխան փաստաթղթերի փաթեթի ձևավորվան և հաշվետվությունից դուրս մնացած եկամուտների ու ծախսերի ուսումնասիրման աշխատանքներին։

Ուստի Սահմանադրական դատարանը «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքի 74-րդ և 111-րդ հոդվածի հիման վրա դիմել է Անկարայի գլխավոր դատախազությանը։