Տիգրան Ավինյանը դասախոսել է «Պայքար կոռուպցիայի դեմ» թեմայով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

1

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի շրջանակում հանդես է եկել «Պայքար կոռուպցիայի դեմ, մրցունակ, մասնակցային և ներառական տնտեսություն» թեմայով դասախոսությամբ:

Ինչպես  հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փոխվարչապետը հավաքի մասնակիցներին է ներկայացրել կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական ուղղությունները, գործուն մեխանիզմները և դրանց արդյունավետ կիրառման շրջանակում ՀՀ որդեգրած հակակոռուպցիոն քաղաքականության առանցքային դրույթներն ու սկզբունքները:

Տիգրան Ավինյանը անդրադարձ է կատարել նաև ՀՀ տնտեսության առկա վիճակին, մրցակցային առավելություններին և զարգացման առաջնահերթություններին: