Մեղրիի գնդում տեղի ունեցածն ազդանշան էր ում որ պետք է ինչ որ պետք է անելու համար. «Իրատես»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

մեղրի

«Իրատես» թերթը գրում է. «Մինչ կխոսենք այն մասին, թե ինչպես Փաշինյանի շաբաթօրյակային «Օվերտոնի պատուհանը» փակվեց Մեղրու զորամասում տեղի ունեցող զարգացումներով, նկատառենք` Փաշինյան-Ալիև հանդիպման նախապատրաստումը շատ երկար տևեց: Պատճառն անորոշությունն է: Զրո հեռանկարով հանդիպում ԵԱՀԿ ՄԽ-ն չի ցանկանում. կողմերի, հատկապես հայկական կողմի մոտեցումները տեղ չեն թողնում ավելին ակնկալելու: Ընդ որում, հայաստանյան կողմին չերևացող խաղարկումով օժանդակում է Ռուսաստանը` ընդդեմ ԱՄՆ-ի, որը շատ է շտապում Ղարաբաղյան հարցում:

Ու հենց այդ փութանքի արդյունքներից մեկն էլ, թերևս, Մեղրու գնդում տեղի ունեցածն էր: Հիշեցնենք` գնդի հարյուր (որոշ տվյալներով` մի քանի հարյուր) զինվորներ ընդվզել են սպայական կազմի դեմ, չեն ենթարկվել սպայի հրամանին, լքել են զորամասը:

Հիշենք` սա Մեղրին է, այն Մեղրին, որը, ըստ Պոլ Գոբլի հավերժական ծրագրի, պետք է փոխանակվի Լաչինի հետ, որպեսզի Թուրքիան (Նախիջևանը) ու Ադրբեջանն անմիջական կապ ունենան: Բայց այս մեգա-ծրագիրն ամենևին Թուրքիայի «սիրուն աչքերի» համար չէ, այլ ԱՄՆ-ի տարածաշրջանային «տիրապետման», Իրանը հսկողության տակ պահելու: Այո, իզուր չէր պարոն Բոլթոնը եկել Հայաստան և հիշեցնում Նիկոլ Փաշինյանին ոչ միայն հեղափոխությունն «ինչպես անելու», «ուժեղ» մանդատի, այլև Իրանի շուրջ իրենց ստեղծելիք աղեղի ու պատժամիջոցների մասին:

Պնդում ենք` Մեղրու գնդում տեղի ունեցածն ազդանշան էր ում որ պետք է` ինչ որ պետք է անելու համար:

Հաջորդ զուգահեռն անցկացնենք. Մեղրու գնդի զարգացումներին գրեթե համընթաց ասպարեզ մտավ ոչ անհայտ Վահան Շիրխանյանը (սա առանձին, երկար խոսակցության թեմա է. բավարարվենք առայժմ մեկ բաղադրիչով) և «հիշեցրեց»` Քոչարյանը «համաձայնել» էր Մեղրին «տալուն» Լաչինի փոխարեն:

Այո, սա ևս ուրույն «Օվերտոնի պատուհան» էր. թվում էր` Շիրխանյանի ասածները հիմնականում Հոկտեմբերի 27-ին են վերաբերում, սակայն, 25-րդ կադրի սկզբունքով, այս միտքն էր նախ և առաջ շրջանառվում:

«Շրջանառման» գերնպատակը, մինչ բուն զարգացումներ, բանակը նշանառության տակ պահելն է, դեռ նախորդ տարվա ապրիլյան հանրահավաքների օրերին գումարտակներից մեկը նույն տեխնոլոգրիայով ոտքի հանելն ու միտինգավոր դարձնելը, հեղափոխությունը հաղթանակի «տանելը» Վազգենի հիշատակի խաթարմամբ, նույն բանակի քայքայմամբ, բարոյալքմամբ:

Իսկ սա մեկ նպատակ է հետապնդում, ինչի մասին բազմիցս ենք ասել. «մենթալ պլանի» փոփոխումից հետո ցանկացած խնդրի լուծում զուտ տեխնիկայի հարց է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս