Հայ լեռնագնացն Այլենդ Պիկ լեռան գագաթին բարձրացրել է հայկական դրոշը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

Սպորտ

Հայ լեռնագնաց Գևորգ Գասպարյանը լեռնագնացների խմբի կազմում բարձրացել է Հիմալայան լեռնաշղթայի՝ Նեպալում գտնվող 6189 մ բարձրությամբ Այլենդ Պիկ լեռան գագաթը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գասպարյանը և տեղադրել լեռան գագաթին եռագույնը պատկերող լուսանկար

«Նեպալ, Այլենդ Պիկ 6189 մ, հայոց եռագույնը բարձրացավ առավոտյան 7։15-ին»,- գրել է լեռնագնացը, որի լուսանկարի տակ սոցկայքի հայ օգտատերերը բազմաթիվ մեկնաբանություններ են թողել՝ շնորհակալություն հայտնելով նրան նախաձեռնության համար:

Հիմալայներն աշխարհի ամենաբարձր լեռնաշղթան է, այն ձգվում է մոտ 24 հազար կմ՝ Տիբեթյան բարձրավանդակի և Ինդոս-Գանգեսյան հարթավայրի միջև: Հիմալայներում է գտնվում աշխարհի ամենաբարձր լեռը՝ Էվերեստը (8848 մ):