Վանաձորի բանտում կանխվել է երիտասարդի հերթական ինքնասպանության փորձը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

1

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում մարտի 25-ին ինքնասպանության փորձ է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, Վանաձորի բանտի աշխատակիցները կանխել են կալանավորված 28-ամյա Գոռ Մ.-ի ինքնասպանության փորձը։ Աշխատակիցները նկատել են, որ թիվ 1 կարանտինային խցում Գոռ Մ.-ն, պարանը գցելով պարանոցին, փորձել է կախվել։

Բարեբախտաբար, բանտի աշխատակիցները ճիշտ են կողմնորոշվել ու փրկել են նրա կյանքը։ Աղբյուրի տեղեկություններով՝ նա մարտի 22-ին նույնպես փորձել է ինքնասպան լինել, որը դարձյալ կանխվել է բանտի աշխատակիցների կողմից։

Գոռ Մ.-ն մեղադրվում է ՀՀ քր. օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի, 178 հոդվածի կետի և 324 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Նրա նկատմամբ կալանքի սկիզբ է համարվում 2018 թվականի մարտի 18-ը։

Փաստի առթիվ Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։