Կալիֆոռնիայի և Հայաստանի միջև առևտրային գրասենյակի վերականգնման օրինագիծն ընդունվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

1

Սենատոր Էնթոնի Պորտանտինոյի ներկայացրած օրինագիծը Կալիֆոռնիայի եւ Հայաստանի միջեւ առեւտրային գրասենյակի վերականգնման մասին արժանացել է Կալիֆոռնիայի Սենատի բիզնեսի կոմիտեի հավանությանը։

Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրթյանը ելույթ է ունեցել նիստի ժամանակ, տեղեկացնում է Asbarez թերթը։

«Հայաստանը Կալիֆոռնիայի կարեւոր առեւտրային գործընկերն է՝ ամուր եւ վաղեմի հարաբերություններով։ Օրինագիծը կձեւակերպի առեւտրատնտեսական կապերը։ Որպես երկրի օրենսդրական օկրուգում ամենամեծ հայ համայնքի ներկայացուցիչ ես շոյված եմ եւ ուրախ, որ այս օրինագիծը ընդունվում է Սենատում»,- ասել է Պորտանտինոն։

«Իմ գլխավոր առաջնահերթություններից մեկը գլխավոր հյուպատոսի պաշտոնում Հայաստանի եւ Կալիֆոռնիայի տնտեսական հնարավորությունների ընդլայնումն է։ Ես ուրախ եմ ելույթ ունենալ հաջակցություն այս կարեւոր առաջարկության»,- նշել է Բայբուրթյանը՝ հավելելով, որ Երեւանում, Գլենդելում եւ Սաքրամենթոյում մեծ հետաքրքրություն կա առեւտրային հարաբերությունների զարգացման հանդեպ։

Կալիֆոռնիայի նահանգի նախկին սենատոր Ջեկ Սքոթը սկզբում ստեղծել էր Կալիֆոռնիայի եւ Հայաստանի միջեւ միջազգային առեւտրի գրասենյակ։ Բայց նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը դադարեցրեց նրա գործունեությունը 2007 թվականին։ Օրինագիծը պահանջում է, որպեսզի առեւտրի եւ ներդրումների երեւանյան գրասենյակը, ի թիվս այլոց, աջակցի կալիֆոռնիական ապրանքների եւ սպասարկումների արտահանմանը Հայաստան եւ հեշտացնի կրթական ծրագրերի հասանելիությունը։