Խոշոր չափի կաշառք ստանալու կասկածքով ձերբակալվել է Գյումրիի 27-րդ դպրոցի տնօրենը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

դպրոց

Կաշառք ստանալու կասկածանքով քիչ առաջ ձերբակալվել է Գյումրու 27-րդ միջնակարդ դպրոցի տնօրեն Կարինե Լալազարյանը։ Այդ մասին ոլւրը լրատվամիցենրին հաստատել է քննչական կոմիտեի լրատվական ծառայության ղեկավար Նաիրա Հարությունյանը:

27-րդ միջնակարդ դպրոցի տնօրենը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգքրի 311 –րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով կաշառք ստանալը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալը) և 309-րդ հոդվածի 1-ին մասնով (պաշտոնեական լիազորություններն անցնելը) նախատեսված հանցավոր արաք կատարելու մեջ:

Ավելի վաղ կաշառքի միջնորդության կասկածանով ձերբակալվել էր նույն դպրոցի գործավարուհին: 27-րդ միջնակարդ դպրոցի գործավարուհին կասկածվում է ՀՀ քրեական օրենսգքրի 38-309–րդ հոդվածի 1–ն մասով և 313–րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու մեջ: