Հայաստանն անձնագրերի վարկանշային ցանկում բարելավել է դիրքը, բայց դեռ հետ է հարևաններից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

անձնագիր

Henley & Partners գործակալությունը հրապարակել է աշխարհի անձնագրերի վարկանշային աղյուսակը, որում Հայաստանը բարելավել է դիրքերը: Մարտին Հայաստանը ցուցակում 78-րդն է, ինչը նշանակում է, որ 2018 թվականի վերջի համեմատ մեր երկիրը բարելավել է դիրքերը 2 հորիզոնականով: Հայաստանի քաղաքացիները կարող են առանց վիզայի 62 երկիր այցելել:

Վարկանշային աղյուսակը գլխավորում է Ճապոնիան, որի քաղաքացիները կարող են առանց վիզայի 190 երկիր այցելել, ապա Սինգապուրը և Հարավային Կորեան՝ 189-ական երկիր: 

Վրաստանը աղյուսակում 49-րդն է (114 երկիր), Թուրքիան` 50-րդը (110 երկիր), Ադրբեջանը՝ 73-րդը (67 երկիր), Իրանը՝ 97-րդը (41 երկիր):

104 երկրների շարքում վերջին՝ 104-րդ հորիզոնականում է Իրաքը, որի քաղաքացիները,  առանց վիզայի, կարող են այցելել ընդամենը 30 երկիր: