Ադրբեջանական բանակի զինծառայող է զոհվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

.

Ադրբեջանի ՊՆ-ն՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում այսօր տեղի ունեցած միջադեպին  հերքել է երկրի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից իրենց դիրքերն առաջ տանելու մտադրությամբ ինժեներական աշխատանքներ կատարելու մասին տեղեկությունը: Այս մասին գրում է Minval.az-ը՝ հղում անելով նախարարության հաղորդագրությանը:

Աղբյուրի փոխանցմամբ միջադեպ է տեղի ունեցել, ինչի ժամանակ ադրբեջանական բանակի զինծառայող է զոհվել:

Ինչպես ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, մասնավորապես՝ Բերդավան գյուղի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել՝ մոտեցնելով իրենց դիրքերը։

Չենթարկվելով հայկական առաջապահ ստորաբաժանումների նախազգուշացումներին՝ ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է, տուժողներ չեն եղել: