Մակրոնը ճնշում է գործադրում Մբապեի վրա՝ ՊՍԺ-ի հետ պայմանագրի հետ կապված

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

dd

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրկին ճնշում է գործադրում ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի վրա, գրում է Armsport-ը։ 

Ինչպես հայտնում է El Debate-ը, Մակրոնը ցանկանում է, որ 24-ամյա ֆուտբոլիստը ևս մեկ մրցաշրջան անցկացնի փարիզյան ակումբում՝ նպատակ ունենալով 2024 թվականի տնային Օլիմպիական խաղերը:

Անցյալ տարի հաղորդվում էր, որ Կիլիան Մբապեն երկարաձգել է պայմանագիրը ՊՍԺ-ի հետ Էմանուել Մակրոնի միջամտության պատճառով։ Այն ժամանակ շատերն ակնկալում էին, որ ֆուտբոլիստը «Ռեալ» կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով:

Հիշեցնենք, որ հայտնի դարձավ, որ Մբապեն հրաժարվել է 2024/2025 մրցաշրջանի համար ՊՍԺ-ի հետ պայմանագիրը ավտոմատ կերպով երկարաձգելու տարբերակից և 2024 թվականի ամռանը կարող է դառնալ ազատ գործակալ։

--00—ՍՊ