Հունական ևս 2 կղզում անտառային հրդեհների պատճառով տարհանում է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24news

1116028

Հունական Հռոդոս, Կորֆու և Էվիա կղզիներում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդկանց են տարհանում։ Ըստ Կորֆու կղզու իշխանությունների՝ միաժամանակ սկսվել է 4 հրդեհ․ ենթադրվում է, որ դրանք հրկիզումների հետևանք են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին BBC-ին հայտնել է Հյուսիսային Կորֆուի փոխքաղաքապետը։

Այժմ հրդեհների մեծ մասը վերահսկողության տակ է վերցվել։ Դրանց մարման գործում ներգրավված են հրշեջ ինքնաթիռներ։ Կղզուց գրեթե 2500 մարդ է տարհանվել ծովային ճանապարհով։

Էվիա կղզում տարհանվել են 4 գյուղերի բնակիչներ՝ որպես նախազգուշական միջոցառում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ