Ծառի ընկնելու հետևանքով վնասվել է գազատարը․ գազամատակարարումը դադարեցվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News

ղղ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ծառի ընկնելու հետևանքով վնասվել է միջին ճնշման գազատար, ինչի պատճառով հուլիսի 24-ին ժամը 19։40-ից դադարեցվել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Հ․Քոչար փողոցի թիվ 13 բազմաբնակարան շենքի գազասպառողների, հարակից հացի արտադրամասի գազամատակարարումը։ Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։

--00—ՍՊ