ՌԴ Բրյանսկի մարզում ԱԹՍ-ն հարվածել է ոստիկանության շենքին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

wst

Ռուսաստանի Բրյանսկի մարզում անօդաչու թռչող սարքը հարվածել է Ներքին գործերի վարչության շենքին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է մարզի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազն իր Telegram ալիքում։

Ռուսական կողմը նշում է, որ հարձակումն իրականացրել են Ուկրաինայի զինված ուժերը։

«Գիշերը Ուկրաինայի զինված ուժերը գրոհել են Տրուբչևսկի թաղամասը։ ԱԹՍ-ն ընկել է շրջանային ոստիկանության շենքի վրա։ Տուժածներ չկան։ Վնասվել են տանիքը և պատուհանները», - գրել է նա։

Պաշտոնյայի խոսքով՝ տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները։

--00—ԼՀ