ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News
«Չելսին» միացել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերի պայքարին: Լոնդոնցիները պատրաստ են դրամական փոխհատուցում և իր խաղացողներից մեկին առաջարկել 24-ամյա ֆուտբոլիստի համար: Այս մասին հայտնում է Daily Record-ը։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am-ից։
«Չելսիի» սեփականատեր Թոդ Բոուլին արդեն բանակցություններ է վարել «Պարի Սեն Ժերմենի» նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիի հետ և, ըստ աղբյուրի, ստացել է կանաչ լույս գործարքն իրականացնելու համար: ՊՍԺ-ն ցանկանում է այս ամառ հրաժեշտ տալ Մբապեին, որպեսզի նրան 2024 թվականի ամռանն անվճար բաց չթողնի։ Մադրիդի «Ռեալը», որը խաղացողի գլխավոր հավակնորդն է, ամենայն հավանականությամբ ամառային տրանսֆերային պատուհանում նրան ձեռք չի բերի։
Մբապեի ծառայություններով հետաքրքրված է նաև «Լիվերպուլը», որը պատրաստ է վարձակալություն առաջարկել, ինչպես նաև սաուդյան ակումբներից մեկը, սակայն ինքը՝ ֆուտբոլիստը, կարիերայի զարգացման նման տարբերակ չի դիտարկում։
--00—ԼՀ